09:08  ,  28 մարտի, 2013

«Լիվերպուլի» գլխավոր տրանսֆերային նպատակը Հենրիխ Մխիթարյանն է

Անգլիական «Լիվերպուլը» միացել է այն ակումբներին, որոնք ցանկանում են ձեռք բերել Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

Sportbox.ru-ն գրում է, որ Մխիթարյանն ամռանը կդառնա Անգլիայի 18-ակի չեմպիոնի գլխավոր տրանսֆերային նպատակը: 24-ամյա կիսապաշտպանի տեղափոխության վերաբերյալ «Շախտյորն» ու «Լիվերպուլը» բանակցություններ կսկսեն ապրիլին կամ մայիսին: Այս պահին Մխիթարյանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 25-30 միլիոն եվրո:

Անգլիայում Հենրիխի ծառայություններով հետաքրքրվում են նաեւ Լոնդոնի «Չելսին» ու «Մանչեսթեր Սիթին»: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում