21:36  ,  20 մարտի, 2013

«Սիբիրի» դարպասապահը Մարկոսովի հետ բախումից հետո վիրահատվել է

Նովոսիբիրսկի «Սիբիրի» դարպասապահ Իլյա Տրունինը վիրահատվել է Ուֆայի քաղաքային հիվանդանոցում։ Դեմքի վիրահատությունն անցել է հաջող եւ մեկ շաբաթ հետո կհանեն կարերը։ Մարտի 28-ին Տրունինը դուրս կգրվի հիվանդանոցից, հաղորդում է «Սիբիրի» կայքը։

Տրունինը դեմքի ոսկորների կոտրված էր ստացել «Ուֆայի» հարձակվող Միխայիլ Մարկոսովի հետ բախման հետեւանքով։ Մարկոսովը որակազրկվել է երեք խաղ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում