16:07  ,  16 մարտի, 2013

Լեոնիդ Ֆեդուն. Չեմ ասի, որ Յուրա Մովսիսյանը հիասթափեցրեց

Չեմ ասի, որ Յուրա Մովսիսյանը հիասթափեցրեց, աշխարհում Մեսիից բացի ուրիշ ոչ մի ֆուտբոլիստ չի կարող բոլոր հանդիպումներում անընդմեջ փայլել, ասել է Մոսկվայի «Սպարտակի» սեփականատեր Լեոնիդ Ֆեդունը Ռուսաստանի առաջնության 21-րդ տուրի հանդիպումից հետո, փոխանցում է Gazeta.ru-ն: Մարտի 16-ին «Սպարտակն» ընդունեց «Լոկոմոտիվին»: Գրանցվեց 0:0 հաշիվը:

«Համառ խաղ էր: Ցավոք, մեր պահերը չօգտագործեցինք: Եթե առաջին խաղում խփեցին 2/3-րդը, ապա այսօր չիրացրեցինք 3-4 լավ հնարավորություններ: Չեմ ասի, որ Յուրա Մովսիսյանը հիասթափեցրեց, Մեսիից բացի ուրիշ ոչ մի ֆուտբոլիստ աշխարհում չի կարող բոլոր հանդիպումներում անընդմեջ փայլել: Դա սպասելի էր: Ես գոհ եմ ձմռանը թիմ եկած բոլոր նորեկներից: Բայց սա խավյարը չէ, այլ նախկինի նման կարագ է»,- ասել է Լեոնիդ Ֆեդունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում