13:06  ,  16 մարտի, 2013

Գործակալ. Քարիմ Բենզեման կմնա «Ռեալում»

Քարիմ Բենզեման կմնա «Ռեալում», անկախ Ժոզե Մոուրինյոյի ապագայից, հայտարարել է Արքայական թիմի եւ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Քարիմ Բենզեմայի գործակալ Քարիմ Ջազիրին:

«Լուրեր են շրջանառվում, որ Բենզեման տեղափոխվելու է ՊՍԺ: Դա սուտ է: Նա երբեք չի ցանկացել հեռանալ «Ռեալից»: Քարիմ Բենզեման կմնա «Ռեալում», անկախ Ժոզե Մոուրինյոյի ապագայից: ՊՍԺ-ն էլ երբեք չի կապվել մեզ հետ: Բենզեման խաղում է աշխարհի լավագույն թիմում»,- Քարիմ Ջազիրիի խոսքը մեջբերում է AS-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով