Ֆրանսիական «Բաստիայի» 34-ամյա կիսապաշտպան Ժերոմ Ռոտենին 3 ամսով արգելել են զբաղվել ֆուտբոլով:
Ֆրանսիական «Լիգա 1»-ի կարգապահական կոմիտեն նման որոշում է կայացրել, քանի որ Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը Unibet բուքմեյքերական գրասենյակի համար կանխատեսումներ է արել «Լիգա 2»-ի խաղերի վերաբերյալ, հայտնում է euronews-ը:
Կարգապահական կոմիտեի հայտարարությունում նշված է, որ Ռոտենը խարդախությամբ չի զբաղվել՝ դիմելով նման քայլի, սակայն ֆուտբոլիստներին արգելված է որեւէ կապ ունենալ բուքմեյքերական ընկերությունների հետ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում