10:44 15 մարտի, 2013Ֆրանսիական «Բաստիայի» 34-ամյա կիսապաշտպան Ժերոմ Ռոտենին 3 ամսով արգելել են զբաղվել ֆուտբոլով:
Ֆրանսիական «Լիգա 1»-ի կարգապահական կոմիտեն նման որոշում է կայացրել, քանի որ Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը Unibet բուքմեյքերական գրասենյակի համար կանխատեսումներ է արել «Լիգա 2»-ի խաղերի վերաբերյալ, հայտնում է euronews-ը:
Կարգապահական կոմիտեի հայտարարությունում նշված է, որ Ռոտենը խարդախությամբ չի զբաղվել՝ դիմելով նման քայլի, սակայն ֆուտբոլիստներին արգելված է որեւէ կապ ունենալ բուքմեյքերական ընկերությունների հետ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.