17:12  ,  14 մարտի, 2013

Հենրիխ Մխիթարյան. Մենք լավ մարզավիճակում ենք, կձգտենք լավ խաղալ, հաղթել եւ ուրախացնել երկրպագուներին

Մենք լավ մարզավիճակում ենք, կձգտենք լավ խաղալ, հաղթել եւ ուրախացնել երկրպագուներին, «Չեռնոմորեցի» հետ հանդիպումից առաջ ասել է «Շախտյորի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

«Մեզ չի վախեցնում «Չեռնոմորեցը»: Մենք հասկանում ենք, որ խաղալու ենք լավ մրցակցի դեմ, եւ մեզ համար հեշտ չի լինելու: Բայց մենք լավ մարզավիճակում ենք, կձգտենք լավ խաղալ, հաղթել եւ ուրախացնել երկրպագուներին: «Չեռնոմորեցն» իրապես կարող է պայքարել 3-4-րդ տեղերի համար: Նրանք գերազանց հասկանում են իրենց ներկա դրությունը եւ մնացած հանդիպումներում ամեն ինչ կանեն, որպեսզի հասնեն առավելագույն արդյունքի: Իհարկե, մենք կձգտենք ոչ մի միավոր չզիջել: Նրանք ունեն լավ խացաղոցներ եւ ուժեղ մարզիչ»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը «Շախտյորի» կայքին:

Ուկրաինայի առաջնության 21-րդ տուրի «Շախտյոր» - «Չեռնոմորեց» հանդիպումը տեղի կունենա մարտի 16-ին Երեւանի ժամանակով 18-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում