17:12 14 մարտի, 2013Մենք լավ մարզավիճակում ենք, կձգտենք լավ խաղալ, հաղթել եւ ուրախացնել երկրպագուներին, «Չեռնոմորեցի» հետ հանդիպումից առաջ ասել է «Շախտյորի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
«Մեզ չի վախեցնում «Չեռնոմորեցը»: Մենք հասկանում ենք, որ խաղալու ենք լավ մրցակցի դեմ, եւ մեզ համար հեշտ չի լինելու: Բայց մենք լավ մարզավիճակում ենք, կձգտենք լավ խաղալ, հաղթել եւ ուրախացնել երկրպագուներին: «Չեռնոմորեցն» իրապես կարող է պայքարել 3-4-րդ տեղերի համար: Նրանք գերազանց հասկանում են իրենց ներկա դրությունը եւ մնացած հանդիպումներում ամեն ինչ կանեն, որպեսզի հասնեն առավելագույն արդյունքի: Իհարկե, մենք կձգտենք ոչ մի միավոր չզիջել: Նրանք ունեն լավ խացաղոցներ եւ ուժեղ մարզիչ»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը «Շախտյորի» կայքին:
Ուկրաինայի առաջնության 21-րդ տուրի «Շախտյոր» - «Չեռնոմորեց» հանդիպումը տեղի կունենա մարտի 16-ին Երեւանի ժամանակով 18-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.