«Մերսեդեսը» թույլ կտա 2008թ. Ֆորմուլա-1-ի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնին վերցնել օգտագործած սաղավարտները եւ Գրան-պրիներում նվաճած գավաթները: Նախկինում Հեմիլթոնը չէր թաքցնում, որ այդ հանգամանքը վիճահարույց է եղել «Մաքլարենի» հետ բանակցությունների ժամանակ: Բրիտանական թիմը հաստատակամ է բոլոր գավաթները պահել թիմում:
«Զվարճալի կլինի, եթե նոր մրցաշրջանում ոչ մի գավաթ չնվաճեմ: Գավաթների եւ սաղավարտների հարցը մանրուք է, բայց ոչ մեծ դետալները ունեն նշանակություն: Օրինակ` իմ սաղավարտները: Դրանց մեջ ես թողնում եմ իմ քրտինքը, արցունքները, արյունը: Այդ պատճառով ես ցանկանում պահել դրանք: Այժմ ես ստացա այդ իրավունքը»,- Express-ին ասել է Հեմիլթոնը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
23:43 , 27 օգոստոսի 
23:31 , 27 օգոստոսի 
22:05 , 27 օգոստոսի
21:59 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի 
15:04 , 27 օգոստոսի
14:02 , 27 օգոստոսի