21:52 12 մարտի, 2013«Մերսեդեսը» թույլ կտա 2008թ. Ֆորմուլա-1-ի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնին վերցնել օգտագործած սաղավարտները եւ Գրան-պրիներում նվաճած գավաթները: Նախկինում Հեմիլթոնը չէր թաքցնում, որ այդ հանգամանքը վիճահարույց է եղել «Մաքլարենի» հետ բանակցությունների ժամանակ: Բրիտանական թիմը հաստատակամ է բոլոր գավաթները պահել թիմում:
«Զվարճալի կլինի, եթե նոր մրցաշրջանում ոչ մի գավաթ չնվաճեմ: Գավաթների եւ սաղավարտների հարցը մանրուք է, բայց ոչ մեծ դետալները ունեն նշանակություն: Օրինակ` իմ սաղավարտները: Դրանց մեջ ես թողնում եմ իմ քրտինքը, արցունքները, արյունը: Այդ պատճառով ես ցանկանում պահել դրանք: Այժմ ես ստացա այդ իրավունքը»,- Express-ին ասել է Հեմիլթոնը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.