15:26  ,  8 մարտի, 2013

Արաս Օզբիլիսի գոլը, «Կուբանի» արտագնա հաղթանակը

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 20-րդ տուրում Կրասնոդարի «Կուբանն» արտագնա խաղում 2։0 հաշվով առավելության հասավ Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» նկատմամբ։

Կրասնոդարցիների առաջին գնդակը խաղի 20-րդ րոպեին խփեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, ով մեկ հպումով կատարած հարվածով աչքի ընկավ Մարկոս Պիզելիի գեղեցիկ փախանցումից հետո։

Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը «Վոլգայի» կազմում մասնակցեց ամբողջ հանդիպմանը, Օզբիլիսը խաղաց առանց փախարինման, իսկ Մարկոսը խաղադաշտում անցկացրեց 76 րոպե։

«Կուբանը» 35 միավորով չորրորդ տեղում է, իսկ «Վոլգան» 17 միավորով 13-րդն է։

Ռուսաստանի առաջնություն․ 20-րդ տուր

«Վոլգա» - «Կուբան»՝ 0։2

Արաս Օզբիլիս, 20, Արտուր Տլիսով, 90

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում