17:50  ,  2 մարտի, 2013

Առնոլդ Շվարցնեգերը վերսկսում է համագործակցությունը Flex եւ Muscle & Fitness ամսագրերի հետ

Առնոլդ Շվարցնեգերը կդառնա Flex եւ Muscle & Fitness ամսագրերի գործադիր խմագիրը եւ ամեն ամիս կգրի այդ ամսագրերի կայքերի համար, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ամերիկյան լրատվամիջոցներին:

Շվարցնեգերը կվերադառնա իր նախկին պաշտոնինին, որը նա զբաղեցնոււմ էր մինչեւ Կալիֆորնիայի նահանգապետ դառնալը:

65-ամյա Շվարցնեգերը Flex եւ Muscle & Fitness ամսագրերի հետ համագործակցությունը սկսել է 1968 թվականին: Նա 60 անգամ հայտնվել է ամսագրերի առաջին էջերում:

Հիշեցնենք, որ «Պարոն տիեզերք» մրցանակի հնգակի դափնեկիր Շվարցնեգերը հոլիվուդյան կարիերան սկսել է որպես բոդիբիլդեր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում