09:55  ,  2 մարտի, 2013

Եգոր Տիտով. «Սպարտակի» հիմնական կազմում խաղալուն արժանի է եւ Էմենիկնեն, եւ Մովսիսյանը

Մոսկվայի «Սպարտակի» հիմնական կազմում խաղալուն արժանի է եւ Էմենիկնեն, եւ Մովսիսյանը, հայտարարել է «Սպարտակի» նախկին ավագ Եգոր Տիտովը: Ռուսաստանի առաջնության վերսկսումից մեկ շաբաթ առաջ 36-ամյա Տիտովը խոսել է նախկին թիմի հնարավորությունների մասին, փոխանցում է Sport-express-ը:

«Սպարտակը» 32 միավորով 6-րդ տեղում` առաջատար ԲԿՄԱ-ին զիջելով 11 միավոր: Մարտի 10-ին Ռուսաստանի առաջնության 20-րդ տուրում մոսկովյան թիմը կընդունի 5-րդ տեղում ընթացող Գրոզնիի «Թերեկին»:

«Ես շատ գոհ եմ «Սպարտակի» տրանսֆերներից: Մովսիսյանն ու Բոկետին Ռուսաստանում շատ հայտնի մարդիկ են, նախկին ակումբներում առաջատար դեր ունեին: Հարձակման գծում հիմնական կազմին արժանի է եւ Էմենիկեն, եւ Մովսիսյանը: Մնում են դեռ Արին, Ձյուբան եւ Կոզլովը: Հասկանալի է, որ ամեն խաղում պետք է դնել միայն հաղթանակի խնդիր: Երկրորդ տեղում հայտնվելու համար պետք է վերացնել 9 միավորի դեֆիցիտը: Մեծ հույս ունեմ, որ մնացած 11 խաղում նորեկների մարզական ազարտն ու լիցքը թույլ կտա լուծել խնդիրը: Մեր նոր ակումբն ամենաժողովրդականն է Ռուսաստանում, նոր երկրպագուներն ամենամեծաթիվն են երկրում: Շատ եմ ցանկանում, որ գարնանը թիմը ցուցադրի իր լավագույն ֆուտբոլը»,- ասել է Եգոր Տիտովը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում