18:52  ,  1 մարտի, 2013

Paddy Power. Արշավինը ոչինչ չանելու համար ստանում է շաբաթական 50 հազար ֆունտ ստերլինգ

Բրիտանական Paddy Power բուքմեյքերական ընկերությունը բացատրել է, թե ինչու է հավաքարարի աշխատանք առաջարկել Լոնդոնի «Արսենալի» ռուսաստանցի կիսապաշտպան Անդրեյ Արշավինին։

«Արշավինը ոչինչ չանելու համար, պահեստայինների շատ հարմար նստարանին նստելու համար ստանում է շաբաթական 50 հազար ֆունտ ստերլինգ, եւ դա վրդովեցնում է։ Paddy Power-ը ցանկանում է, որ այդպիսի բարձր աշխատավարձ ստացող պահեստայինները փոխեն իրենց ճակատագիրը եւ գտնեն երկրորդ աշխատանք։

Հիշեցնենք, որ Բրիտանական Paddy Power բուքմեյքերական գրասենյակը հավաքարարի աշխատանք է առաջարկել Լոնդոնի «Արսենալի» ռուս հարձակվող Անդրեյ Արշավինին։ Paddy Power-ը հայտնի է անգլիական թիմերում հիմնական կազմից դուրս մնացած բարձր վարձատրվող ֆուտբոլիստներին հումորային աշխատանք առաջարկելով։ Ռուսաստանի հավաքականի նախկին ավագին առաջարկել են մաքրել Լոնդոնի «Էմիրեյթս» ստադիոնի D տրիբունայի զուգարանը, գրում է Metro-ն։

Paddy Power-ի գովազդային վահանակը տեղադրված է «Արսենալի» ակումբային խանութի հարեւանությամբ։ Նախկինում բուքմեյքերական ընկերությունը նմանատիպ առաջարկներ էր արել նաեւ Ֆերնանդո Տորեսին, Դարեն Բենտին, Պիտեր Օդեմվինգիին ու Ժոզե Բոսինգվային։

«Արսենալը» արդեն սպառնացել է հանել վահանակը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում