20:15  ,  22 փետրվարի, 2013

Դատարանը գրավի դիմաց ազատ է արձակել Օսկար Պիստորիուսին

Պրետորիայի դատարանը որոշել է գրավի դիմաց ազատ արձակել Պարալիմպիկ խաղերի վեցակի չեմպիոն Օսկար Պիստորիուսին, որը սպանել է ընկերուհուն, փոխանցում է The Guardian-ը: Դատարանը որոշել է, որ մեղադրական կողմը չի կարողացել հիմնավորել դատավարության ընթացքում հռչակավոր հաշմանդամ մարզիկին մեկուսարանում պահելու անհրաժեշտությունը: Գրավի գումարը կազմել է 1 միլիոն հարավաֆրիկյան ռանդ` 112 հազար 700 դոլար: Դատավարությունը կշարունակվի հունիսի 4-ին: Դատարանը պարտավորեցրել է Պիստորիուսին շաբաթական երկու անգամ ներկայանալ ոստիկանություն, չլինել հանցագործության վայրում, հանձնել անձնագիրն ու հրազենը, չհանդիպել գործով անցնող վկաների հետ, չօգտագործել ալկոհոլ եւ թմրանյութ:

Հիշեցնենք, որ Պիստորիուսը հրազենից սպանել է մոդել Ռիվա Ստինկամպին` կարծելով, թե կողոպտիչ է տուն մտել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում