Ֆուտբոլի Նիգերիայի ազգային թիմը պատմության մեջ երրորդ անգամ հռչակվեց Աֆրիկա մայրցամանքի ուժեղագույն հավաքական:
Հարավաֆրիկյան Հանրապետությունում կայացած Աֆրիկայի ազգերի գավաթի 29-րդ խաղարկության եզրափակիչում նիգերիացիները նվազագույն հաշվով հաղթեցին մրցաշարի հայտնություն դարձած Բուրկինա Ֆասոյի հավաքականին, որն առաջին անգամ մրցանակային տեղ զբաղեցրեց Աֆրիկայի գավաթում՝ նվաճելով արծաթե մեդալ:
Եզրափակիչ խաղի հաղթական գնդակը 40-րդ րոպեին գեղեցիկ անցումից հետո խփեց 24-ամյա կիսապաշտպան Սանդեյ Մբան, ով հանդես է գալիս Նիգերիայի առաջնությունում:
Աֆրիկայի գավաթակիր դառնալու համար Նիգերիայի հավաքականը կստանա 1,5 միլիոն դոլար, իսկ Բուրկինա Ֆասոն` 1 միլիոն դոլար:
Հիշեցնենք, որ բրոնզե մեդալը բաժին էր հասել Մալիի թիմին, որը երկրորդ տարին անընդմեջ երրորդ տեղի համար խաղում հաղթել էր Գանայի հավաքականին:
Աֆրիկայի Գավաթ. Եզրափակիչ
Նիգերիա – Բուրկինա Ֆասո՝ 1:0
Սանդել Մբա, 40
Երրորդ տեղի հանդիպում
Մալի – Գանա՝ 3:1
Մամադու Սամասա, 21, Սեյդու Կեյտա, 47, Սիգամարի Դիարա, 90+2 – Կվադվո Ասամոա, 82
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում