Ֆուտբոլի Մալիի հավաքականը Հարավաֆրիկյան Հանրապետությունում անկցացվող Աֆրիկայի ազգերի գավաթի 29-րդ խաղարկությունում դարձավ բրոնզե մեդալակիր՝ կրկնելով նախորդ տարվա հաջողությունը:
Երրորդ տեղի համար խաղում Մալիի թիմը 3:1 հաշվով պարտության մատնեց Գանայի հավաքականին, որը մրցաշարից առաջ հաղթողի գլխավոր հավակնորդներից էր համարվում:
Մալիի հավաքականի կազմում հաշիվը 21-րդ րոպեին բացեց իտալական «Կյեւոյի» հարձակվող Մամադու Սամասան: Ընդմիջումից րոպեներ անց կատալոնական «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Սեյդու Կեյտան կրկնապատկեց Մալիի թիմի առավելությունը: 82-րդ րոպեին Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Կվադվո Ասամոան կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն գանացիներին չհաջողվեց խփել նաեւ երկրորդ գնդակը: Փոխարենը ֆրանսիական «Այաչոյի» կիսապաշտպան Սիգամարի Դիարան ավելացված ժամանակում նաեւ երրորդ գնդակն ուղարկեց Գանայի թիմի դարպասը: 58-րդ րոպեին Գանայի հավաքականի կիսապաշտպան Մուբարակ Վակասոն չկարողացավ անվրեպ իրացնել 11 մետրանոց հարվածը:
Մալիի հավաքականը երկրորդ տարին անընմդեջ երրորդ տեղի համար խաղում հաղթեց Գանայի հավաքականին:
Հիշեցնենք, որ Աֆրիկայի գավաթի 29-րդ խաղարկության չեմպիոնի տիտղոսը վիճարկելու են Նիգերիայի եւ Բուրկինա Ֆասոյի հավաքականները: Եզրափակիչ խաղը կկայանա փետրվարի 10-ին:
Աֆրիկայի Գավաթ. Երրորդ տեղի հանդիպում
Մալի – Գանա՝ 3:1
Մամադու Սամասա, 21, Սեյդու Կեյտա, 47, Սիգամարի Դիարա, 90+2 – Կվադվո Ասամոա, 82
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
13:36 , 12 սեպտեմբերի
11:56 , 12 սեպտեմբերի
09:08 , 12 սեպտեմբերի 
02:25 , 12 սեպտեմբերի 
00:03 , 12 սեպտեմբերի
23:15 , 11 սեպտեմբերի
22:11 , 11 սեպտեմբերի
21:49 , 11 սեպտեմբերի 
20:53 , 11 սեպտեմբերի 
20:37 , 11 սեպտեմբերի