23:52 9 փետրվարի, 2013Ֆուտբոլի Մալիի հավաքականը Հարավաֆրիկյան Հանրապետությունում անկցացվող Աֆրիկայի ազգերի գավաթի 29-րդ խաղարկությունում դարձավ բրոնզե մեդալակիր՝ կրկնելով նախորդ տարվա հաջողությունը:
Երրորդ տեղի համար խաղում Մալիի թիմը 3:1 հաշվով պարտության մատնեց Գանայի հավաքականին, որը մրցաշարից առաջ հաղթողի գլխավոր հավակնորդներից էր համարվում:
Մալիի հավաքականի կազմում հաշիվը 21-րդ րոպեին բացեց իտալական «Կյեւոյի» հարձակվող Մամադու Սամասան: Ընդմիջումից րոպեներ անց կատալոնական «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Սեյդու Կեյտան կրկնապատկեց Մալիի թիմի առավելությունը: 82-րդ րոպեին Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Կվադվո Ասամոան կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն գանացիներին չհաջողվեց խփել նաեւ երկրորդ գնդակը: Փոխարենը ֆրանսիական «Այաչոյի» կիսապաշտպան Սիգամարի Դիարան ավելացված ժամանակում նաեւ երրորդ գնդակն ուղարկեց Գանայի թիմի դարպասը: 58-րդ րոպեին Գանայի հավաքականի կիսապաշտպան Մուբարակ Վակասոն չկարողացավ անվրեպ իրացնել 11 մետրանոց հարվածը:
Մալիի հավաքականը երկրորդ տարին անընմդեջ երրորդ տեղի համար խաղում հաղթեց Գանայի հավաքականին:
Հիշեցնենք, որ Աֆրիկայի գավաթի 29-րդ խաղարկության չեմպիոնի տիտղոսը վիճարկելու են Նիգերիայի եւ Բուրկինա Ֆասոյի հավաքականները: Եզրափակիչ խաղը կկայանա փետրվարի 10-ին:
Աֆրիկայի Գավաթ. Երրորդ տեղի հանդիպում
Մալի – Գանա՝ 3:1
Մամադու Սամասա, 21, Սեյդու Կեյտա, 47, Սիգամարի Դիարա, 90+2 – Կվադվո Ասամոա, 82
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.