12:08  ,  29 մարտի, 2012

«Բարսելոնան» կբողոքի

«Բարսելոնան» պաշտոնական բողոք կներկայացնի ՈւԵՖԱ Միլանի «Սան Սիրո» ստադիոնի խոտածածկի վատ վիճակի առնչությամբ: «Միլանի» հետ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղից հետո կատալոնական թիմի ֆուտբոլիստներն ու մարզիչները նշել են, որ անորակ խոտածածկի պատճառով չեն կարողացել ցուցադրել ամբողջ վարպետությունը, գրում է Marca-ն:

Մամուլի ասուլիսում թիմի մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել է, որ վտանգավոր էր խաղալ այդ որակի խոտի վրա. թիմը հարմավրվել է, սակայն դիտարժան ֆուտբոլ ցուցադրելը բարդ էր:

Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով: Պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 3-ին Իսպանիայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով