06:12  ,  29 մարտի, 2012

Գվարդիոլա. Պատասխան խաղում պետք կգար դրսում խփած գնդակը

«Միլանի» (0:0) հետ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումից հետո «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոստովանել է, որ պատասխան խաղում պետք կգար դրսում խփած գնդակը:

«Միլանն» ուրախ է այսօրվա արդյունքին, ինչը մեծ կոմպլիմենտ է մեզ համար: Առաջին խաղում դժվար է լուծել ամբողջ դիմակայության խնդիրը, բայց մեզ չի հերիքում դրսում խփած գնդակը: Մենք արժանի ենք դրվատանքի, որ եկել ենք այստեղ իսկական ֆուտբոլ խաղալու: Մեր ֆուտբոլիստները 17 հարված կատարեցին մրցակցի դարպասին: Չհաշված Իբրահիմովիչի դրվագը հանդիպման սկզբում, «Միլանը» գրեթե չի սպառնացել մեր դարպասին», - ասել է Գվարդիոլան: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում