00:38  ,  29 մարտի, 2012

«Բավարիան» մոտենում է կիսաեզրափակիչին

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում Մյունխենի «Բավարիան» երկու անպատասխան գնդակ ուղարկեց ֆրանսիական «Մարսելի» դարպասը:

Մարսելի «Վելոդրոմ» ստադիոնում կայացած խաղի հաշիվը 44-րդ րոպեին բացեց Գերմանիայի հավաքականի ռմբարկու Մարիո Գոմեսը, իսկ հոլանդացի Արյեն Ռոբենը երկրորդ խաղակեսում խփեց «Բավարիայի» երկրորդ գնդակը՝ ձեւակերպելով հանդիպման վերջնական հաշիվը՝ 2:0:

Պատասխան խաղը կկայանա ապրիլի 3-ին Մյունխենում:

Չեմպիոնների լիգա. 1/4 եզրափակիչ, առաջին հանդիպում

«Մարսել» - «Բավարիա»՝ 0:2

Գոմես, 44, Ռոբեն, 69

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում