18:04  ,  28 հունվարի, 2013

Հայաստանը երկու մեդալ նվաճեց Ղազախստանում

Հունվարի 26-ից 28-ը Ղազախստանի Ուրալսկ քաղաքում անցկացվեց սամբոյի Մրցաշրջան 2013-ի առաջին միջազգային` A դասի մրցաշարը, որը կրելով «Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաեւի մրցանակներ» անվանումը, հանդիսանում է սամբոյի աշխարհի գավաթի  փուլերից մեկը:

Մրցաշարում Հայաստանը ներկայացնող վեց մարզիկներից երկուսը հայրենիք կվերադառնան բրոնզե մեդալով:

Երրորդ հորիզոնականն են զբաղեցրել մարտական սամբոյի 82 կգ քաշային կարգում՝ Մավրիկ Նասիբյանը, մարզական սամբոյի 90 կգ քաշային կարգում` Դավիթ Գրիգորյանը: Երկուսն էլ Սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղի սաներ են, հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:

Քանի որ, այս մեդալները նվաճվել են հունվարի 28-ին՝ Հայոց բանակի 21-րդ տարեդարձի օրը, Հայաստանի սամբոյի ֆեդերացիան տարվա առաջին ձեռքբերումը նվիրում է Հայ Զինվորին՝ սկսած շարքայինից, ավարտած՝ գերագույն գլխավոր հրամանատարով:

Ավելացնենք, որ Ռուսաստանի հավաքականի կազմում կանանց 48 կգ քաշայինների հաղթողի կոչումը նվաճել է Գայանե Հարությունյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով