«Սիդնեյի» 38-ամյա իտալացի հարձակվող Ալեսանդրո Դել Պյերոն եւ հայտնի ամերիկացի կինոդերասան Պատրիկ Դեմպսին դարձել են ավտոարշավի Dempsey/Del Piero Racing թիմի սեփականատերեր:
Թիմը երկու անձնակազմով կմասնակցի American Le Mans Series ավտոարշավին, իսկ լեգենդար «Լե Ման 24 ժամ»-ում` մեկ անձնակազմով:
«Ես Իտալիայում եմ ապրել եւ մանկուց կիրք ունեմ ավտոսպորտի հանդեպ: Դեմպսիի հետ գործընկերությունն ինձ ոգեւորում է: Մենք բարձր մակարդակում կպայքարենք հաղթանակի համար»,- Դել Պյերոյի խոսքը մեջբերում է abc.net.au-ն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:54 , 26 նոյեմբերի
00:59 , 26 նոյեմբերի
23:35 , 25 նոյեմբերի
22:59 , 25 նոյեմբերի
22:22 , 25 նոյեմբերի 
22:03 , 25 նոյեմբերի
21:00 , 25 նոյեմբերի
20:02 , 25 նոյեմբերի
19:01 , 25 նոյեմբերի
18:08 , 25 նոյեմբերի