Լեգենդար Դել Պյերոն եւ կինոդերասան Պատրիկ Դեմպսին` Dempsey/Del Piero Racing-ի սեփականատերեր

14:06   23 հունվարի, 2013

«Սիդնեյի» 38-ամյա իտալացի հարձակվող Ալեսանդրո Դել Պյերոն եւ հայտնի ամերիկացի կինոդերասան Պատրիկ Դեմպսին դարձել են ավտոարշավի Dempsey/Del Piero Racing թիմի սեփականատերեր:

Թիմը երկու անձնակազմով կմասնակցի American Le Mans Series ավտոարշավին, իսկ լեգենդար  «Լե Ման 24 ժամ»-ում` մեկ անձնակազմով:

«Ես Իտալիայում եմ ապրել եւ մանկուց կիրք ունեմ ավտոսպորտի հանդեպ: Դեմպսիի հետ գործընկերությունն ինձ ոգեւորում է: Մենք բարձր մակարդակում կպայքարենք հաղթանակի համար»,- Դել Պյերոյի խոսքը մեջբերում է abc.net.au-ն:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։