13:41  ,  22 հունվարի, 2013

Յուրա Մովսիսյանը ոչ ծանրաբեռնված մարզում է անցկացրել մանեժում

Մոսկվայի «Սպարտակը» հունվարի 22-ին մարզվել է Սոկոլնիկի մարզահամալիրի մանեժում: Ոչ ծանրաբեռնված մարզում է անցկացրել թիմի նորեկ Յուրա Մովսիսյանը, ով դեռ լիովին չի ապաքինվել կրնկի վնասվածքից:

Արաբական Միացյալ Էմիրություններում կայանալիք հավաքի ժամանակ Հայաստանի ազգային հավաքականի 25-ամյա հարձակվողը կմարզվի մոսկովյան ակումբի ընդհանուր խմբի հետ: Հունվարի 23-ին եւ 24-ին «Սպարտակի» ֆուտբոլիստները կանցնեն բուժզննում, իսկ հունվարի 25-ին կմեկնեն ԱՄԷ, գրում է sovsport.ru-ն:

Հիշեցնենք, որ մոսկովյան ակումբի առաջին հավաքը կկայանա հունվարի 25-ից փետրվարի 6-ը: Այդ ընթացքում Վալերի Կարպինի թիմը ստուգողական հանդիպումներ կանցկացնի ուզբեկական «Բունյոդկորի» եւ Աբու Դաբիի «Ալ Դաֆրայի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում