13:41 22 հունվարի, 2013Մոսկվայի «Սպարտակը» հունվարի 22-ին մարզվել է Սոկոլնիկի մարզահամալիրի մանեժում: Ոչ ծանրաբեռնված մարզում է անցկացրել թիմի նորեկ Յուրա Մովսիսյանը, ով դեռ լիովին չի ապաքինվել կրնկի վնասվածքից:
Արաբական Միացյալ Էմիրություններում կայանալիք հավաքի ժամանակ Հայաստանի ազգային հավաքականի 25-ամյա հարձակվողը կմարզվի մոսկովյան ակումբի ընդհանուր խմբի հետ: Հունվարի 23-ին եւ 24-ին «Սպարտակի» ֆուտբոլիստները կանցնեն բուժզննում, իսկ հունվարի 25-ին կմեկնեն ԱՄԷ, գրում է sovsport.ru-ն:
Հիշեցնենք, որ մոսկովյան ակումբի առաջին հավաքը կկայանա հունվարի 25-ից փետրվարի 6-ը: Այդ ընթացքում Վալերի Կարպինի թիմը ստուգողական հանդիպումներ կանցկացնի ուզբեկական «Բունյոդկորի» եւ Աբու Դաբիի «Ալ Դաֆրայի» հետ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.