Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Խալիֆա իբն Զայդ ան Նահայանը 100 հազարական դոլար է նվիրել օլիմպիական հավաքականի ֆուտբոլիստներին Լոնդոնի Խաղերի ուղեգիր նվաճելու համար, հաղորդում է Goal.com-ը:
ԱՄԷ-ի հավաքականը, 3:2 հաշվով հաղթելով Ուզբեկստանի թիմին, առաջին անգամ նվաճեց Օլիմպիական խաղերի ուղեգիր: ԱՄԷ-ի նախորդ ամենամեծ նվաճումը 1990թ. աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալն էր:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում