23:30  ,  19 հունվարի, 2013

«Շախտյորը»՝ «Matchworld Cup-2013»-ի հաղթող, Հենրիխ Մխիթարյանը՝ լավագույն ռմբարկու

Դոնեցկի «Շախտյորը» նվաճել է Արաբական Միացյալ Էմիրություններում կայացած «Matchworld Cup-2013» ընկերական մրցաշարի հաղթողի տիտղոսը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Անցկացրած 2 խաղերում Միրչա Լուչեսկուի թիմը ցուցադրել է 100 տոկոսանոց արդյունք՝ հաղթելով եգիպտական «Զալամեկին» (3:2) եւ Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հալիլին» (3:2):

Սանկտ Պետերբուրգի «Զենիթն» առաջին տուրում 4:1 հաշվով հաղթել էր «Ալ Հալիլին», սակայն երկրորդ տուրում նվազագույն հաշվով պարտվեց «Զալամեկին»՝ զբաղեցնելով երկրորդ տեղը:

Մրցաշարի լավագույն ռմբարկուն «Շախտյորի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն է, ով դարձել է 2 գոլի հեղինակ:

Տ

 Թիմ

  Խաղ

  Հ

  Ո

  Պ

  Մ

  գոլ

1

«Շախտյոր»

  2

  2

  0

  0

  6

  6-4

2

«Զենիթ»

  2

  1

  0

  1

  3

  4-2

3

«Զամալեկ»

  2

  1

  0

  1

  3

  3-3

4

«Ալ Հալիլ»

  2

  0

  0

  2

  0

  3-7

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով