18:53  ,  19 հունվարի, 2013

Մխիթարյանի ու Թայսոնի գոլերը, «Շախտյորի» հաղթանակը

Դոնեցկի «Շախտյորը» երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ Արաբական Միացյալ Էմիրություններում ընթացող «Matchworld Cup-2013» ընկերական մրցաշարում:

Երկրորդ տուրում Միրչա Լուչեսկուի թիմը 3:2 հաշվով առավելության հասավ Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հալիլի» նկատմամբ:

Հանդիպման հաշիվը 20-րդ րոպեին բացեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով «Շախտյորի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց ընդմիջմանը: Առաջին խաղակեսի վերջնամասում «Ալ Հալիլը» հավասարեցրեց հաշիվը, սակայն ընդմիջումից հետո՝ 66-րդ րոպեին, ռումինացի պաշտպան Ռազվան Ռացը դարձյալ առաջ մղեց Ուկրաինայի չեմպիոնին: 10 րոպե անց Ռացը հեռացվեց խաղադաշտից, բայց դա չխանգարեց «Շախտյորին» նաեւ երրորդ գնդակն ուղարկել մրցակցի դարպասը: 82-րդ րոպեին բրազիլացի Թայսոնն իր առաջին գոլը խփեց «Շախտյորի» կազմում, բայց րոպեներ «Ալ Հալիլը» կրճատեց հաշվի տարբերությունը: 88-րդ րոպեին Վեսլին 11 մետրանոց հարվածով գրավեց «Շախտյորի» դարպասը՝ ձեւակերպելով խաղի վերջնական հաշիվը:

Matchworld Cup 2013, երկրորդ տուր

«Շախտյոր» - «Ալ Հալիլ»՝ 3:2

Հենրիխ Մխիթարյան, 20, Ռազվան Ռաց, 66, Թայսոն, 82 – Յու Բեն Սու, 38, Վեսլի, 88

Հեռացում՝ Ռազվան Ռաց, 77 («Շախտյոր»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում