23:30 19 հունվարի, 2013Դոնեցկի «Շախտյորը» նվաճել է Արաբական Միացյալ Էմիրություններում կայացած «Matchworld Cup-2013» ընկերական մրցաշարի հաղթողի տիտղոսը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Անցկացրած 2 խաղերում Միրչա Լուչեսկուի թիմը ցուցադրել է 100 տոկոսանոց արդյունք՝ հաղթելով եգիպտական «Զալամեկին» (3:2) եւ Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հալիլին» (3:2):
Սանկտ Պետերբուրգի «Զենիթն» առաջին տուրում 4:1 հաշվով հաղթել էր «Ալ Հալիլին», սակայն երկրորդ տուրում նվազագույն հաշվով պարտվեց «Զալամեկին»՝ զբաղեցնելով երկրորդ տեղը:
Մրցաշարի լավագույն ռմբարկուն «Շախտյորի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն է, ով դարձել է 2 գոլի հեղինակ:
|
Տ |
Թիմ |
Խաղ |
Հ |
Ո |
Պ |
Մ |
գոլ |
|
1 |
«Շախտյոր» |
2 |
2 |
0 |
0 |
6 |
6-4 |
|
2 |
«Զենիթ» |
2 |
1 |
0 |
1 |
3 |
4-2 |
|
3 |
«Զամալեկ» |
2 |
1 |
0 |
1 |
3 |
3-3 |
|
4 |
«Ալ Հալիլ» |
2 |
0 |
0 |
2 |
0 |
3-7 |
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.