12:25  ,  17 հունվարի, 2013

ԽՍՀՄ-ի վաստակավոր մարզիչը կասկածում է Յուրա Մովսիսյանի հնարավորություններին

Հայտնի չէ՝ կկարողանա Յուրա Մովսիսյանը «Սպարտակում» խաղալ այնպես, ինչպես «Կրասնոդարում», հայտարարել է ԽՍՀՄ-ի վաստակավոր մարզիչ Վլադիմիր Ռոդիոնովը։ Նա անդրադարձել է Ռուսաստանի առաջնության տրանսֆերներին՝ խոսելով նաեւ Հայաստանի ազգային հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանի մասին։

«Դեռ չեմ պատկերացում, թե ինչ է իրենից ներկայացնում Յուրա Մովսիսյանը «Սպարտակում»։ Հայտնի չէ՝ կկարողանա նա խաղալ այնպես, ինչպես իր նախկին թիմում։ Ակումբների մակարդակները տարբեր են, խնդիրները՝ նույնպես։ Այնպես որ նրան անամպ ապագա չի սպասվում «Սպարտակում»,- Ռոդիոնովի խոսքը փոխանցում է «Спорт-Экспресс»-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում