00:15  ,  28 մարտի, 2012

Սլավիկ Հայրապետյանն ավարտեց ելույթը

Նիցայում ընթացող գեղասահքի աշխարհի առաջնությունում Հայաստանի միակ ներկայացուցիչ, մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը որակավորման փուլի արգելքը հաղթահարել չկարողացավ: 16-ամյա գեղասահորդը գրավեց 18-րդ տեղը:

Հայ մարզիկի արդյունքն է 92.84 միավոր: Առաջին տեղը գրաված չինացի Նան Սոնգը ստացավ 130.75 միավոր:

Հաջորդ փուլ դուրս եկան 12 ուժեղագույնները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում