13:55  ,  9 հունվարի, 2013

Լեոնիդ Կուչուկը պաշտոնապես գլխավորեց «Կուբանը»

Բելառուս մասնագետ Լեոնիդ Կուչուկը պաշտոնապես ներկայացվել է Կրասնոդարի «Կուբանի» գլխավոր մարզիչի պաշտոնում: 53-ամյա Կուչուկի նախորդ ակումբը եղել է Կիեւի «Արսենալը», որտեղ նա աշխատել է 2011-2012թթ.: Բելառուս մասնագետը 2004-2010թթ. գլխավորել է Տիրասպոլի «Շերիֆը»:

«Կուբանի» նոր մարզչական շտաբում կաշխատի նաեւ Հայաստանի ազգային հավաքականի ֆիզպատրաստության նախկին մարզիչ Ռայմոնդ Վերհեյենը:

Հիշեցնենք, որ «Կուբանի» գլխավոր մարզիչ Յուրի Կրասնոժանը պաշտոնանկ էր արվել: Ռուս մասնագետն ու ակումբի ղեկավարությունը չէին կարողացել փոխհամաձայնության գալ թիմի տրանսֆերային քաղաքականության հարցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում