13:55 9 հունվարի, 2013Բելառուս մասնագետ Լեոնիդ Կուչուկը պաշտոնապես ներկայացվել է Կրասնոդարի «Կուբանի» գլխավոր մարզիչի պաշտոնում: 53-ամյա Կուչուկի նախորդ ակումբը եղել է Կիեւի «Արսենալը», որտեղ նա աշխատել է 2011-2012թթ.: Բելառուս մասնագետը 2004-2010թթ. գլխավորել է Տիրասպոլի «Շերիֆը»:
«Կուբանի» նոր մարզչական շտաբում կաշխատի նաեւ Հայաստանի ազգային հավաքականի ֆիզպատրաստության նախկին մարզիչ Ռայմոնդ Վերհեյենը:
Հիշեցնենք, որ «Կուբանի» գլխավոր մարզիչ Յուրի Կրասնոժանը պաշտոնանկ էր արվել: Ռուս մասնագետն ու ակումբի ղեկավարությունը չէին կարողացել փոխհամաձայնության գալ թիմի տրանսֆերային քաղաքականության հարցում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.