Բելառուս մասնագետ Լեոնիդ Կուչուկը պաշտոնապես ներկայացվել է Կրասնոդարի «Կուբանի» գլխավոր մարզիչի պաշտոնում: 53-ամյա Կուչուկի նախորդ ակումբը եղել է Կիեւի «Արսենալը», որտեղ նա աշխատել է 2011-2012թթ.: Բելառուս մասնագետը 2004-2010թթ. գլխավորել է Տիրասպոլի «Շերիֆը»:
«Կուբանի» նոր մարզչական շտաբում կաշխատի նաեւ Հայաստանի ազգային հավաքականի ֆիզպատրաստության նախկին մարզիչ Ռայմոնդ Վերհեյենը:
Հիշեցնենք, որ «Կուբանի» գլխավոր մարզիչ Յուրի Կրասնոժանը պաշտոնանկ էր արվել: Ռուս մասնագետն ու ակումբի ղեկավարությունը չէին կարողացել փոխհամաձայնության գալ թիմի տրանսֆերային քաղաքականության հարցում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
14:07 , 17 նոյեմբերի
13:07 , 17 նոյեմբերի 
12:04 , 17 նոյեմբերի 
11:36 , 17 նոյեմբերի 
11:02 , 17 նոյեմբերի
10:03 , 17 նոյեմբերի 
09:34 , 17 նոյեմբերի
09:08 , 17 նոյեմբերի 
01:36 , 17 նոյեմբերի
23:58 , 16 նոյեմբերի