Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Երեւանի «Բանանցի» եզրային պաշտպան Հովհաննես Համբարձումյանը հունվարի 8-ին մեկնել է Ուկրաինա, որտեղ փորձաշրջան կանցնի Դոնեցկի «Մետալուրգում», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
22-ամյա Համբարձումյանը «Բանանցի» մանկապատանեկան դպրոցի սան է եւ վերջին շրջանում պարբերաբար հրավիրվում է Հայաստանի ազգային հավաքական:
Հունվարի 7-ից «Բանանցը» սկսել է նախապատրաստվել Հայաստանի առաջնության երկրորդ հատվածին: Թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանի եւ նրա օգնականներ Կարեն Սիմոնյանի, Արթուր Ոսկանյանի ու Արտակ Օսեյանի գլխավորությամբ «Բանանցն» անցկացրել է առաջին մարզումը մեկամսյա հանգստից հետո: Թիմի կազմում անհատական ծրագրով մարզվում են Վալտեր Պողոսյանն ու Անդրանիկ Քոչարյանը, ովքեր վիրահատվել էին 2012-ի վերջնամասում: Առայժմ ոչ լիարժեք ծանրաբեռնվածությամբ է մարզվում Նարեկ Գյոզալյանը, ով նույնպես վնասվածքի պատճառով բաց թողեց առաջնության մի քանի հանդիպումներ:
«Բանանցը» Երևանում մարզվելու է մինչեւ հունվարի 20-ը: Թիմի առաջին ուսումնամարզական հավաքը նախատեսված է հունվարի 21-ից փետրվարի 3-ը՝ Կիպրոսում: Երկրորդ հավաքին թիմը, ամենայն հավանականությամբ, կմեկնի փետրվարի 12-ին եւ նորից Կիպրոս:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
13:36 , 24 հոկտեմբերի
12:58 , 24 հոկտեմբերի 
12:41 , 24 հոկտեմբերի
11:50 , 24 հոկտեմբերի
09:03 , 24 հոկտեմբերի 
00:40 , 24 հոկտեմբերի 
00:07 , 24 հոկտեմբերի
23:24 , 23 հոկտեմբերի 
23:06 , 23 հոկտեմբերի
22:42 , 23 հոկտեմբերի