12:00 8 հունվարի, 2013Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Երեւանի «Բանանցի» եզրային պաշտպան Հովհաննես Համբարձումյանը հունվարի 8-ին մեկնել է Ուկրաինա, որտեղ փորձաշրջան կանցնի Դոնեցկի «Մետալուրգում», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
22-ամյա Համբարձումյանը «Բանանցի» մանկապատանեկան դպրոցի սան է եւ վերջին շրջանում պարբերաբար հրավիրվում է Հայաստանի ազգային հավաքական:
Հունվարի 7-ից «Բանանցը» սկսել է նախապատրաստվել Հայաստանի առաջնության երկրորդ հատվածին: Թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանի եւ նրա օգնականներ Կարեն Սիմոնյանի, Արթուր Ոսկանյանի ու Արտակ Օսեյանի գլխավորությամբ «Բանանցն» անցկացրել է առաջին մարզումը մեկամսյա հանգստից հետո: Թիմի կազմում անհատական ծրագրով մարզվում են Վալտեր Պողոսյանն ու Անդրանիկ Քոչարյանը, ովքեր վիրահատվել էին 2012-ի վերջնամասում: Առայժմ ոչ լիարժեք ծանրաբեռնվածությամբ է մարզվում Նարեկ Գյոզալյանը, ով նույնպես վնասվածքի պատճառով բաց թողեց առաջնության մի քանի հանդիպումներ:
«Բանանցը» Երևանում մարզվելու է մինչեւ հունվարի 20-ը: Թիմի առաջին ուսումնամարզական հավաքը նախատեսված է հունվարի 21-ից փետրվարի 3-ը՝ Կիպրոսում: Երկրորդ հավաքին թիմը, ամենայն հավանականությամբ, կմեկնի փետրվարի 12-ին եւ նորից Կիպրոս:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.