14:01  ,  4 հունվարի, 2013

Հրայր Մկոյանը տեղափոխվում է «Կարպատներ»

Հայաստանի ազգային հավաքականի եւ Գյումրիի «Շիրակի» կենտրոնական պաշտպան Հրայր Մկոյանը կարիերան կշարունակի ֆուտբոլի Ուկրաինայի Պրեմյեր լիգայում հանդես եկող Լվովի «Կարպատներում», հայտնում են NEWS.am Sport-ի աղբյուրները:

Հունվարին ուկրաինական ակումբը կգնի 26-ամյա Մկոյանի տրանսֆերային իրավունքը: Գործարքի ֆինանսական կողմը դեռ հայտնի չէ: Նոյեմբերի 30-ին գյումրեցի պաշտպանը երկարաձգել էր պայմանագիրը «Շիրակի» հետ մինչեւ 2012/2013 մրցաշրջանի ավարտը:

18-րդ տուրից հետո Լվովի թիմը 19 միավորով 14-րդ տեղում է եւ պայքարում է տեղը Պրեմյեր լիգայում պահպանելու համար: Ուկրաինայի առաջնությունում «Կարպատները» հաջորդ հանդիպումը կանցկացնեն մարտի 2-ին՝ մրցելով Սիմֆերոպոլի «Տավրիայի» հետ:

Հիշեցնենք, որ 2012-ին Մկոյանը կարճաժամկետ պայմանագիր կնքեց Նալչիկի «Սպարտակի» հետ, սակայն նալչիկցիները դուրս մնացին Ռուսաստանի Պրեմյեր լիգայից եւ ֆուտբոլիստը դարձյալ վերադարձավ «Շիրակ»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով