14:01 4 հունվարի, 2013Հայաստանի ազգային հավաքականի եւ Գյումրիի «Շիրակի» կենտրոնական պաշտպան Հրայր Մկոյանը կարիերան կշարունակի ֆուտբոլի Ուկրաինայի Պրեմյեր լիգայում հանդես եկող Լվովի «Կարպատներում», հայտնում են NEWS.am Sport-ի աղբյուրները:
Հունվարին ուկրաինական ակումբը կգնի 26-ամյա Մկոյանի տրանսֆերային իրավունքը: Գործարքի ֆինանսական կողմը դեռ հայտնի չէ: Նոյեմբերի 30-ին գյումրեցի պաշտպանը երկարաձգել էր պայմանագիրը «Շիրակի» հետ մինչեւ 2012/2013 մրցաշրջանի ավարտը:
18-րդ տուրից հետո Լվովի թիմը 19 միավորով 14-րդ տեղում է եւ պայքարում է տեղը Պրեմյեր լիգայում պահպանելու համար: Ուկրաինայի առաջնությունում «Կարպատները» հաջորդ հանդիպումը կանցկացնեն մարտի 2-ին՝ մրցելով Սիմֆերոպոլի «Տավրիայի» հետ:
Հիշեցնենք, որ 2012-ին Մկոյանը կարճաժամկետ պայմանագիր կնքեց Նալչիկի «Սպարտակի» հետ, սակայն նալչիկցիները դուրս մնացին Ռուսաստանի Պրեմյեր լիգայից եւ ֆուտբոլիստը դարձյալ վերադարձավ «Շիրակ»:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.