18:44  ,  30 նոյեմբերի, 2012

Մկոյանը եւ Դավթյանը երկարաձգեցին պայմանագրերը «Շիրակի» հետ

Նոյեմբերի 30-ին «Շիրակը» մինչեւ 2012/2013 մրցաշրջանի ավարտն երկարաձգեց պայմանագրերն ակումբի պաշտպան Հրայր Մկոյանի եւ թիմի ավագ Տիգրան Դավթյանի հետ:
Երկու ֆուտբոլիստների պայմանագրերն էլ ավարտվում էին սույն թվականի նոյեմբերի 30-ին, հայտնում է «Շիրակի» պաշտոնական կայքը
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանի հետ «Շիրակը» 6- ամսյա պայմանագիր էր կնքել հունիսի 20-ին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով