01:55  ,  29 նոյեմբերի, 2026

Մադրիդի «Ռեալը» պարտվեց «Ալավեսին» (տեսանյութ)

Ֆուտբոլի Իսպանիայի Լա Լիգայի առաջնության 14-րդ տուրում փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալն» ընդունեց «Ալավեսին»։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը պարտվեց 1:2 հաշվով։

22-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Ալավեսի» իսպանացի հարձակվող Տոնի Մարտինեսը։ 61-րդ րոպեին հյուրերի երկրորդ գոլը խփեց իսպանացի պաշտպան Անխել Պերեսը։

69-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց Արքայական թիմի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։

«Ռեալը» 33 միավորով երրորդն է, «Ալավեսը» 8-րդն է՝ 19 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 14-րդ տուր

«Ռեալ Մադրիդ» - «Ալավես»՝ 1:2 (տեսանյութ)

Կիլիան Մբապե, 69 - Տոնի Մարտինես, 22, Անխել Պերես, 61

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում