01:44  ,  29 նոյեմբերի, 2026

«Ինտերն» ուժեղ էր «Ջենոայից»՝ 4:0

Ֆուտբոլի Իտալիայի Ա Սերիայի առաջնության 13-րդ տուրում չեմպիոն եւ գավաթակիր Միլանի «Ինտերը» հյուրընկալեց «Ջենոային» եւ հաղթեց 4:0 հաշվով։

Ռումինացի Կրիստիան Կիվուի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Մարկուս Տյուրամը։ Աչքի ընկան նաեւ արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը եւ խորվաթ կիսապաշտպան Պետար Սուչիչը։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, 37-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մնաց պահեստայինների թվում։

«Ինտերը» 32 միավորով երկրորդն է եւ առաջատար «Լացիոյից» հետ է 3 միավոր։ «Ջենոան» 11-րդն է՝ 16 միավոր։

Իտալիայի առաջնություն, 13-րդ տուր

«Ինտեր» - «Ջենոա»՝ 4:0 

Լաուտարո Մարտինես, 29, Մարկուս Տյուրամ, 40, 54, Պետար Սուչիչ, 45+3, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում