20:21  ,  28 նոյեմբերի, 2026

Իվուի գոլն ու գոլային փոխանցումը նպաստեցին «Ռուբինի» հաղթանակին (տեսանյութ)

Ֆուտբոլի Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 16-րդ տուրում Կազանի «Ռուբինն» ընդունեց Տոլյատիի «Ակրոնին» եւ հաղթեց 3:0 հաշվով։

6-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն, որը նոյեմբերի 28-ին նշում է ծննդյան 27-ամյակը։ 17-րդ րոպեին նրա փոխանցումից հետո աչքի ընկավ ռուսաստանցի հարձակվող Ուլվի Բաբաեւը։

60-րդ րոպեին դաշտի տերերի երրորդ գոլը խփեց չիլիացի կիսապաշտպան Իգնասիո Սաավեդրան։

«Ակրոնի» կազմում ամբողջ հանդիպումն անցկացրեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Հովհաննիսյանը։

«Ռուբինը» 24 միավորով 6-րդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում