14:19  ,  28 նոյեմբերի, 2026

ISU Grand Prix. Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը՝ բրոնզե մեդալակիր (ֆոտո, վիդեո)

Հայաստանի ներկայացուցիչներ Կաինա Ակոպովան եւ Նիկիտա Ռախմանինը բրոնզե մեդալ նվաճեցին Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացված գեղասահքի ISU Grand Prix 6-րդ փուլում: Հայաստանի զույգը երկու ծրագրերի հանրագումարում վաստակեց 178.39 միավոր:

Ազատ ծրագրում Կարինա Ակոպովան եւ Նիկիտա Ռախմանինը երրորդն էին եւ ստացան 111.44 միավոր: Հիշեցնենք, որ կարճ ծրագրում նույնպես Հայաստանի ներկայացուցիչները երրորդ տեղն էին գրավել (66.95 միավոր):

ISU Grand Prix 6-րդ փուլում ոսկե մեդալակիր դարձավ Գերմանիայի Միներվա Ֆաբիենե Հազե – Նիկիտա Վոլոդին զույգը (213.08): Արծաթե մեդալ նվաճեց Ճապոնիայի Յունա Նագաոկա – Սումիտադա Մորիգուտի զույգը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում