Opta վիճակագրական հարթակի սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին՝ հաշվի առնելով առաջին 5 տուրերի արդյունքները։
Առաջին տեղում է Անգլիայի չեմպիոն Լոնդոնի «Արսենալը», որի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 18,6 տոկոս։
Հաջորդ տեղերում են Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» (16,29 տոկոս) եւ Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» (12,58 տոկոս)։
Տասնյակում են նաեւ Ֆրանսիայի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր ՊՍԺ-ն (12,37), Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալը» (10,69), անգլիական «Մանչեսթեր Սիթին» (6,77) ու «Լիվերպուլը» (6,31), Իտալիայի չեմպիոն եւ գավաթակիր Միլանի «Ինտերը» (3,37), Դորտմունդի «Բորուսիան» (2,33) եւ իտալական «Կոմոն» (2,23)։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
17:11 , 26 նոյեմբերի
16:42 , 26 նոյեմբերի
16:17 , 26 նոյեմբերի
15:23 , 26 նոյեմբերի
14:36 , 26 նոյեմբերի 
14:00 , 26 նոյեմբերի
13:07 , 26 նոյեմբերի 
12:42 , 26 նոյեմբերի
12:08 , 26 նոյեմբերի 
11:01 , 26 նոյեմբերի