17:11 26 նոյեմբերի, 2026Opta վիճակագրական հարթակի սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին՝ հաշվի առնելով առաջին 5 տուրերի արդյունքները։
Առաջին տեղում է Անգլիայի չեմպիոն Լոնդոնի «Արսենալը», որի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 18,6 տոկոս։
Հաջորդ տեղերում են Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» (16,29 տոկոս) եւ Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» (12,58 տոկոս)։
Տասնյակում են նաեւ Ֆրանսիայի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր ՊՍԺ-ն (12,37), Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալը» (10,69), անգլիական «Մանչեսթեր Սիթին» (6,77) ու «Լիվերպուլը» (6,31), Իտալիայի չեմպիոն եւ գավաթակիր Միլանի «Ինտերը» (3,37), Դորտմունդի «Բորուսիան» (2,33) եւ իտալական «Կոմոն» (2,23)։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.