20:02  ,  25 նոյեմբերի, 2026

Ռահիմ Ստերլինգը դատապարտվել է ազատազրկման

Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, 31-ամյա Ռահիմ Ստերլինգը դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման (պայմանական)՝ ավտոմեքենան վտանգավոր վարելու, ուրախացնող գազ պահելու եւ օգտագործելու, բժշկական փորձաքննությունից հրաժարվելու համար, հաղորդում է Sky Sports-ը։

Ստերլինգը երկու տարով զրկվել է վարորդական իրավունքից, նաեւ պետք է 100 ժամ հասարակական աշխատանքներ կատարի։ Դատարանը սահմանել է նաեւ 18 ամսվա փորձաշրջան։

Ստերլինգը վթարի էր ենթարկվել իր Lamborghini ավտոմեքենայով։

Նիդերլանդների «Ֆեյենորդից» հեռանալուց հետո Ստերլինգն այժմ թիմի չունի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում