17:10  ,  25 նոյեմբերի, 2026

Մոուրինյո․ Բելինգեմն անհավանական ֆուտբոլիստ է

Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն արձագանքել է իր ղեկավարած թիմի անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմին, որը իր գերազանց խաղի գլխավոր պատճառ էր անվանել մարզիչին։

«Բելինգեմի կողմից շատ բարի խոսքեր են իմ մասին, բայց ես համաձայն չեմ։ Նրա հաջողության գլխավոր պատճառը հենց ինքն է։ Ջուդը կարող է խաղալ 10 համարի, 8 համարի, նաեւ կենտրոնական կիսապաշտպանի դիրքում։ Նա աշխարհի լավագույն կիսապաշտպանն է հիմա։ Բելինգեմն անհավանական ֆուտբոլիստ է»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Marcа-ն։

Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում «Ռեալը» 5:1 հաշվով կամային հաղթանակ էր տարել հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենի» նկատմամբ, Բելինգեմը դարձել էր անհավանական գոլի հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում