22:26  ,  24 նոյեմբերի, 2026

Լուիս Էնրիկե․ Արտասվելու եւ բողոքելու մտադրություն չունենք

Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ի իսպանացի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն իտալական «Ռոմայի» դեմ Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի հանդիպումից առաջ խոսել է կադրային կորուստների մասին։

Ծնկի խաչաձեւ կապանների վնասվածքների պատճառով մի քանի ամիս բաց կթողնեն փարիզյան թիմի հարձակման առաջատարներ, վրացի Խվիչա Կվարացխելիան եւ ֆրանսիացի Դեզիրե Դուեն։

«Մենք պարտավոր չենք հունվարին նոր խաղացողների ձեռք բերել։ Մեր կանոններից դուրս է կես տարով խաղացողների վերցնելը։ Մենք ունենք գերազանց կազմ, պարզապես, պետք է ավելի ուշադիր լինենք։ Այսպիսի ակումբով, այսպիսի ֆուտբոլիստներով եւ այսպիսի երկրպագուներով մենք վախենալու պատճառ չունենք։ Շարունակում ենք կատարել մեր աշխատանքը։ Այսպիսի իրավիճակներում թիմը ձեռք է բերում տոկունություն։

Իհարկե, նորմալ չէ Խվիչայի եւ Դուեի վնասվածքների ծանրությունը, բայց մենք կմոտիվացվենք, որպեսզի ավելի կատարելագործվենք։

Վնասվածքները վատագույնն են ֆուտբոլում, բայց դա նաեւ գերազանց մարտահրավեր է, որը մենք կընդունենք։ Նրանց բացակայությունը կփոխհատուցենք մյուսների վարպետությամբ։ Արտասվելու եւ բողոքելու մտադրություն չունենք։ Այդպես թիմը չի աշխատում։ Մենք առաջիկա խաղում կցուցադրենք, որ մտադիր ենք նույն կերպ խաղալ, ինչպես նախկինում»,- Էնրիկեի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի կայքը։

ՊՍԺ - «Ռոմա» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 25-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print