22:26 24 նոյեմբերի, 2026Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ի իսպանացի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն իտալական «Ռոմայի» դեմ Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի հանդիպումից առաջ խոսել է կադրային կորուստների մասին։
Ծնկի խաչաձեւ կապանների վնասվածքների պատճառով մի քանի ամիս բաց կթողնեն փարիզյան թիմի հարձակման առաջատարներ, վրացի Խվիչա Կվարացխելիան եւ ֆրանսիացի Դեզիրե Դուեն։
«Մենք պարտավոր չենք հունվարին նոր խաղացողների ձեռք բերել։ Մեր կանոններից դուրս է կես տարով խաղացողների վերցնելը։ Մենք ունենք գերազանց կազմ, պարզապես, պետք է ավելի ուշադիր լինենք։ Այսպիսի ակումբով, այսպիսի ֆուտբոլիստներով եւ այսպիսի երկրպագուներով մենք վախենալու պատճառ չունենք։ Շարունակում ենք կատարել մեր աշխատանքը։ Այսպիսի իրավիճակներում թիմը ձեռք է բերում տոկունություն։
Իհարկե, նորմալ չէ Խվիչայի եւ Դուեի վնասվածքների ծանրությունը, բայց մենք կմոտիվացվենք, որպեսզի ավելի կատարելագործվենք։
Վնասվածքները վատագույնն են ֆուտբոլում, բայց դա նաեւ գերազանց մարտահրավեր է, որը մենք կընդունենք։ Նրանց բացակայությունը կփոխհատուցենք մյուսների վարպետությամբ։ Արտասվելու եւ բողոքելու մտադրություն չունենք։ Այդպես թիմը չի աշխատում։ Մենք առաջիկա խաղում կցուցադրենք, որ մտադիր ենք նույն կերպ խաղալ, ինչպես նախկինում»,- Էնրիկեի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի կայքը։
ՊՍԺ - «Ռոմա» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 25-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.